Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեն լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից։ Լուսանկարներում երևում է նաև այն մեքենան, որից կրակել են Դոն Պիպոյի եղբոր ուղղությամբ, հետո այրել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը` Արմեն Ասատրյանին, կրակել են «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ

Ըստ ՔԿ–ի` 2021թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունքից ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ է հայտնաբերվել:

Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ

Նույն օրը` ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժինը հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ և «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:

Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ
Հայտնի են դարձել Դոն Պիպոյի եղբոր սպանության մանրամասները. տեսանյութ

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` մայիսի 5–ին կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը`29-ամյա Ռազմիկ Սողոյանը։

Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը