Ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով մի խումբ անձինք են բերման ենթարկվել

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձանց բերման ենթարկում։ Նշվում է, որ նրանք հանցագործներ են և գործել են «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանության բաժին կան բերման ենթարկված անձիք։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Էջմիածնում սպանել են Դոն Պիպոյի եղբորը

«Մի խումբ անձինք են բերման ենթարկվել, նյութեր են նախապատրաստվում»,– հայտնեցին ոստիկանությունից։

 Նշենք, որ սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձանց գետնին պառկեցնում։ Նշվում է, որ «Երևանում վարձու մարդասպանների բանդա են բացահայտել և ըստ իրենց տեղեկությունների՝ այն գործել է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների ներքո, ով ավելի հայտնի է որպես՝ «Շիշ բռնող»»։