Թաիլանդում Ուկրաինայի դեսպանին մահացած են գտել

Ուկրաինայի դեսպանի որդին պատմել է, որ հայրը նախօրեին իրեն լավ է զգացել, իսկ թե ինչն է եղել նրա մահվան պատճառը` հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Թաիլանդում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Բեշտան մահացել է Կո-Լիպե կղզու հյուրանոցում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Associated Press-ին։

Ոստիկանությունից հայտնել են, որ Բեշտայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բեշտային մահացած են գտել լուսադեմին, Կո-Լինդե կղզու հյուրանոցային համարում։ Դեսպանի որդին պատմել է, որ հայրը նախօրեին իրեն լավ էր զգում։ Ժամը 4։30-ին դիվանագետն արթնացել է թունավորման ախտանիշներով, իսկ հետո կորցրել գիտակցությունը։

Անդրեյ Բեշտան 45 տարեկան էր, Թաիլանդում նրան դեսպան են նշանակել 2015 թվականին։ Իր կարիերայի ընթացքում դիվանագետն աշխատել է ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում: