Սահմանային իրավիճակից մինչև Զարիֆի այցը Հայաստան. անցնող շաբաթը` լուսանկարներով

Sputnik

Անցնող շաբաթը կարևոր իրադարձություններով լի էր. Sputnik Արմենիայի ֆոտոշարքը ներկայացնում է դրանց ֆոտոհաշվետվությունը։

Անցնող 7 օրերի ընթացքում իրավիճակը սահմանին շարունակվեց լարված մնալ` հատկապես տեղի բնակիչներին սպասման մեջ թողնելով։ Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել էին Տավուշի մարզ և զրուցել տեղի բնակիչների հետ, անդրադարձել անկլավների հանձնման թեմային։

Սահմանային լարվածության համատեքստում կարևոր է ընդգծել, որ շաբաթվա ընթացքում Հայաստան էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Արցախյան թեմաներին նույնպես անդրադարձ է արվել` ներկայացվել է, թե ինչպես են տեղահանվածներն ապրում, ինչպես նաև պատմել Կարմիր շուկայի բուժկետի մասին։

Նշենք նաև, որ շաբաթն ամփոփվել է հայտնի «Լադանիվա» ֆրանսիական խմբի Հայաստան այցով։

1 / 15
Գեղարքունիքի սահմանային Նորաբակ գյուղի բնակիչները
2 / 15
Գեղարքունիքի սահմանային Նորաբակ գյուղի բնակիչ
3 / 15
Ոսկեպար գյուղի բնակիչները
4 / 15
Գեղարքունիքի Դրախտիկ գյուղը
5 / 15
Գեղարքունիքի Դրախտիկ գյուղի ադրբեջանական գերեզմանոցը
6 / 15
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցըՀայաստան
7 / 15
Ստեփանակերտում Լիլյա Օհանջանյանը ժենգյալով հաց է պատրաստում
8 / 15
Գեղարքունիքի սահմանային Նորաբակ գյուղի բնակիչ
9 / 15
Եկեղեցի` հայ–ադրբեջանական սահմանին
10 / 15
Արցախի Կարմիր շուկա գյուղի ամբուլատորիան
11 / 15
Արցախի կանանց ձեռքի աշխատանքները
12 / 15
«Լադանիվա» խումբը Հայաստանում է
13 / 15
Արմավիրի Ջրարբի գյուղը վնասներ է կրել քամուց և կարկուտից
14 / 15
Միջնադարյան հայկական աշտարակ Վերին Ոսկեպարում
15 / 15
Մողես՝ հայ-ադրբեջանական սահմանին, մամռապատ ժայռի վրա