Պուտինի և Մեդվեդևի նախընտրությունները․ ֆրանսիացի խոհարարը բացահայտել է Կրեմլի գաղտնիքները

Լազուրե ափին ամենահաջողված ռեստորաններից մեկի սեփականատերն ու խոհարարը ֆրանսիական թերթին պատմել է Կրեմլում աշխատանքի, ռուսական ուտելիքների և ռուս խոհարարների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ֆրանսիացի Ժերոմ Ռիգոն, որը մի քանի տարի խոհարար է աշխատել Կրեմլում, Paris Match-ին տված հարցազրույցում ներկայացրել է Ռուսաստանի մասին իր տպավորությունները։

Ռիգոն իր ռեստորանն ունի Մանտոնում, որը լավագույններից մեկն է համարվում Լազուրե ափին։

Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են զբոսանավի վրա. տեսանյութ

2004թ․-ին ֆրանսիացին ժամանել է Ռուսաստան, ռուսերեն սովորել և ամուսնացել է ռուս կնոջ հետ։ Նույն տարի նրան հրավիրել են Կրեմլում աշխատելու, որտեղ Ռիգոն աշխատել է գրեթե 8 տարի՝ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ ճոխ խնջույքներ կազմակերպելով։

Հարցազրույցի ընթացքում ֆրանսիացին նախազգուշացրել է, որ չի կարող շատ բան պատմել իր աշխատանքի մասին, քանի որ դրանք համարվում են պետական գաղտնիքներ։ Բայց, դրա հետ մեկտեղ, խոհարարը խոստովանել է, որ Պուտինը ավելի շատ միս է սիրում ուտել, իսկ Մեդվեդևը՝ քաղցրաթթու սոուսով համեմված ձուկ` հայտարարելով, որ այդ մասին կարող է ասել առանց մտավախությունների։

Նա նաև պատմել է նաև, որ բոլոր մթերքները պատրաստվելուց առաջ ստուգում են անցնում հատուկ լաբորատորիայում:

Վլադիմիր Պուտինը Էրմիտաժին նվիրել է ցարական գանձերի հավաքածու. տեսանյութ

Ֆրանսիացին ջերմությամբ է խոսել ռուսների մասին, թեև չի հասկանում, թե ինչու են նրանք ճաշելը սկսում օղուց, բայց նրան շատ է դուր գալիս, որ ռուսները երբեք հացը դեն չեն նետում և հարգանքով են վերաբերում ուտելիքին։

Ֆրանսիայում գտնվող իր ռեստորանում Ռիգոն ռուսական խոհանոցի որոշ ճաշատեսակներ է պատրաստում․ձկնապուր (ուխա), սիբիրյան պելմենիներ՝ խոզի մսով և թթվասերով, սնկով և մսով կարկանդակներ, սաղմոնով կուլեբյակա (մեծ կարկանդակ)։ Նա կարծում է, որ շատ ռուս խոհարարներ Ֆրանսիայում մեծ հաջողություն կունենային։