Մոնիկա Բելուչին ու Սերգեյ Պոլունինը կարող են ներգրավվել Խաչատուր Ալմազյանի նախագծերում

Խաչատուր Ալմազյանը հավակնոտ մտահղացումներ ունի։ Հաջողության դեպքում նրա նախագծերին կմասնակցեն աշխարհահռչակ դերասանուհին ու բալետի արտիստը։
Sputnik

Ջութակահար, պրոդյուսեր, «Almazian Symphony» միջազգային նվագախմբի հիմնադիր Խաչատուր Ալմազյանը Sputnik Արմենիայի «Արտբոքս» հաղորդաշարի եթերում պատմում է դժվար պայմաններում ստեղծված  «12 եղանակներ» նախագծի, նոր նվագախմբի ստեղծման, պրոդյուսերական տեսլականի ձևավորման, իրագործման բարդությունների, նախագծերի իրականացման և գալիք հավակնոտ մտահղացումների մասին։

Հաջողության դեպքում Ալմազյանի գալիք նախագծերում կարող են ներգրավված լինել բալետի աշխարհահռչակ արտիստ Սերգեյ Պոլունինը և դերասանուհի Մոնիկա Բելուչին։

Նախագծերը կա՛մ կմեկնարկեն Հայաստանում, կա՛մ կհյուրընկալվեն Հայաստանում։