Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին հայտնել է, որ ֆուտբոլիստը մնալու է «Յուվենտուսում»

Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել, որ 36-ամյա ֆուտբոլիստն այս ամառ կարող է լքել թուրինյան ֆուտբոլային ակումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կշարունակի խաղալ թուրինյան «Յուվենտուսում», հայտնել է ֆուտբոլիստի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը։

Քրիշտիանու Ռոնալդուն պայմանական պատժի և մեծ տուգանքի է արժանացել. տեսանյութ

«Յուվենտուսի» հետ Ռոնալդուի պայմանագիրը ավարտվում է 2022թ․-ի ամռանը։ ԶԼՄ-ները հայտել էին, որ 36-ամյա ֆուտբոլիստը կարող է այս ամառ լքել թուրինյան ակումբը։ Որպես Ռոնալդուի կարիերայի շարունակության տարբերակներ նշվում էին ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» և բրիտանական «Մանչեսթեր Յունայթեդը»։

 «Նա մնալու է»,-մեջբերում է As-ը Ռոդրիգեսի խոսքերը ի պատասխան հարցի, թե Ռոնալդուն կմնա՞ «Յուվենտուսում», թե՞ կհեռանա այնտեղից։

Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2018 թվականին ։ 2020/21 մրցաշրջանում պորտուգալացին 44 խաղում խփել է 36 գոլ: