Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհ է բռնկվել Երևանի երեքհարկանի շենքերից մեկի տանիքում. տեսանյութեր

Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են մայիսի 29-ին, ժամը 06:49-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։20-ին, մարել 07։40-ին:

Այրվել է բնակարանի ննջասենյակը (12 քմ)՝ գույքով։

Նախնական վարկածով` «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է պացիենտներից մեկի մեղքով