Երևանում անձրև չի գա, որոշ մարզերում` անգամ կարկուտ է հնարավոր. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 29-30-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Չեմ համբերում՝ երբ եմ ցոգոլ ուտելու»․ ֆրանսիական «Լադանիվան» առաջին անգամ Հայաստանում է

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում անձրև չի գա, որոշ մարզերում` անգամ կարկուտ է հնարավոր. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մայիսի 29-31-ը, հունիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում մայիսի 29–ի գիշերը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +31...+33 աստիճան։

Ո՞ր հատկանիշներն են հուշում թրոմբի առկայության մասին