Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն

Հաղորդագրության համաձայն` ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 28-30-ը, հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մինչև վաղը կբարձրանա 7-9 աստիճանով:

Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մայիսի 28-ից հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ջերմաստիճանն այսօր` մայիսի 28–ին, ցերեկային ժամերին սպասվում է +30...+32, երեկոյան` +26...+28 աստիճան տաքություն։

Մյասնիկովը խոսել է չափազանց տարածված ուտելիքի մահացու վտանգի մասին