ՌԴ-ն կարող է օգնել 6 հայ զինվորականների հետ կապված իրավիճակի կարգավորմանը. Կոսաչև

Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ցանկացած էսկալացիա խիստ անցանկալի է ու վտանգավոր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ռուսաստանը կարող է աջակցել Ադրբեջանի կողմից վեց հայ զինծառայողների գերեվարման հետ կապված իրավիճակում։ Այսօր ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։

Զինծառայողները գերեվարվե՞լ են, թե՞ առևանգվել․ պատասխանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը

«Եթե Ռուսաստանի կողմից հակամարտության լուծման համար լրացուցիչ ջանքեր պահանջվեն, իհարկե, ՌԴ-ն պետք է նման աջակցություն ցուցաբերի»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում ցանկացած էսկալացիա խիստ անցանկալի է ու վտանգավոր»:

«ՌԴ-ն ի սկզբանե կոչ է արել կողմերին զերծ մնալ նման էսկալացիայից և այժմ պետք է առավելագույն ակտիվություն ցուցաբերի, որ նպաստի ներկայիս հակամարտության լարվածության նվազեցմանը», - ավելացրել է Կոսաչևը:

Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքների ժամանակ գերեվարվել է 6 հայ զինվորական։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կատարվածն առևանգում է անվանել, քանի որ զինվորականները գտնվել են իրենց տարածքում:

Ինչո՞ւ է գերիների հարցով Մուրադովը զբաղվում․ կութեցու հարցը՝ Փաշինյանին

Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն քարտեզ է տեղադրել որպես ապացույց, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվորականները ՀՀ տարածքում են եղել: