COVID-19-ը կարող է վտանգավոր բարդություններ առաջացնել, և ամենակարևորը՝ երբեք նախապես չես իմանա, թե հիվանդությունն ինչպես կազդի կոնկրետ մարդու վրա։ Բացի այդ, «աշխատող» դեղամիջոց դեռևս չկա, ուստի պատվաստումը ինչպես բուն հիվանդությունից, այնպես էլ դրա ծանր ընթացքից պաշտպանվելու բժշկական ցուցում է։
Իհարկե, կարելի է պատվաստվել նաև խիստ բժշկական հաստատությունում, բայց երբեմն դա ձանձրալի է, և կարելի է հարցին կրեատիվ մոտենալ։ Եվ իրոք, ինչո՞ւ չհամատեղել օգտակարը հետաքրքիրի հետ։ Ֆոտոշարքում ներկայացված պատվաստման կետեր նույնիսկ ակամա կցանկանաս գնալ։ Դե, իսկ եթե արդեն եկել ես, պատվաստում էլ կստանաս։