Մյասնիկովը խոսել է չափազանց տարածված ուտելիքի մահացու վտանգի մասին

Բժիշկը վստահ է, որ երշիկեղենի գովազդը պետք է արգելել օրենսդրական մակարդակով. այնպես, ինչպես ծխախոտինը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի -Sputnik. Ռուսաստանցի հայտնի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում պատմել է երշիկեղենի մահացու վտանգի մասին:

Ինչպե՞ս ազատվել փորկապությունից. բժիշկների խորհուրդները

«Նատրիումի նիտրիտը երշիկի մեջ մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Երշիկը, երշիկեղենը ոչ միայն նատրիումի նիտրիտի, այլ այնտեղ պարունակվող յուղերի, շաքարի և այլնի պատճառով 2015-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտոնապես դասակարգել է քաղցկեղածին սննդի շարքը»,- ասել է Մյասնիկովը:

Բժիշկն ընդգծել է, որ, իր կարծիքով, երշիկեղենի, ինչպես նաև ծխախոտի գովազդը պետք է արգելվի:

Մյասնիկովն ընդգծել է, որ երշիկեղենի մեծ քանակով օգտագործումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ տղամարդկանց սեռական առողջության վրա։  

Բժիշկն ասել է՝ որ ըմպելիքները չի կարելի խմել սոված փորին