ՌԱԴԻՈ

Կրակոցներ Գեղամասարում. իրավիճակը շատ լարված է

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գեղարքունիքի սահմանային հատվածից հայ վեց զինծառայողների գերեվարման տեղեկությանը։
Sputnik
Կրակոցներ Գեղամասարում. իրավիճակը շատ լարված է

Հակոբ Ավետյանի փոխանացմամբ` հայկական կողմը գիշերվա իրադարձություններից հետո ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի զինվորներին հետ բերենք։ Ըստ նրա` այս պահին կրակոցներն ինտենսիվ բնույթ չեն կրում։

«Կրակոցների միջոցով ադրբեջանցիները ցանկանում են լարված իրավիճակը պահպանել, բայց մեր ազգաբնակչությունը միշտ պատրաստ է մոբիլիզացվել և մասնակցել գործողություններին։ Ռազմական բնույթի տեղեկատվություն շատ չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի այդ հանգամանքը հենց մեզ չխանգարի, միայն շեշտեմ, որ իրավիճակն այս պահին շարունակում է շատ լարված մնալ»,– նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը։

Ավետյանի խոսքով` իրեն հայտնի է, թե հայ զինվորները կոնկրետ ինչ հանգամանքներում են գերեվարվել, բայց նախընտրեց այդ մասին այս պահին դեռ չխոսել, քանզի նրա համոզմամբ` այդկերպ ռազմական գաղտնիք կբացահայտվի, ինչը սխալ է։ Ըստ նրա` բնակիչների մոտ կա լուրջ անհանգստություն, թեև նրանք այս իրավիճակին ընտելացել են և միանգամից խուճապի չեն մատնվում։

«Ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք ադրբեջանական ուժերի ներկայության հետ». Փաշինյան

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: