Ադրբեջանը 6 հայ զինվորական է գերեվարել

Ադրբեջանական կողմի պնդմամբ` հայկական կողմից սահմանի մոտ մի քանի մարտական մեքենա է կենտրոնացվել, այդ թվում ՝ ՀՀ ԶՈւ տանկեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի –Sputnik. Ադրբեջանը 6 հայ զինվորական է գերեվարել Գեղարքունիքիի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով իրենց պաշտպանության նախարարությանը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը 3–ին Քելբաջարի ուղղությամբ 6 հայ զինվորական են բռնել։ Նրանց խոսքով` «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը Քելբաջարի շրջանում»։

Ինչի՞ հետ է կապված Երևանի և Բաքվի միջև տեղի ունեցած միջադեպը. ՌԴ ԱԳՆ–ի տեսակետը

Ադրբեջանական կողմի պնդմամբ` հայկական կողմից սահմանի մոտ մի քանի մարտական մեքենա է կենտրոնացվել, այդ թվում ՝ ՀՀ ԶՈւ տանկեր։

Նշենք, որ երեկ ԱԺ–ում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ենթադրում է, որ Ադրբեջանը միայնակ չէր համարձակվի նման գործողությունների դիմել։ Կարծում եմ, որ դա արվել է այլ ուժերի հետ նախնական համաձայնությամբ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: