Փաշինյանը բացատրեց, թե երբ Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Պաշտոնական Երևանը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու տարբերակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Սյունիքի և Գեղարքունիքի իրավիճակի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմելու հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարանում։

Փաշինյանն ասաց` որ դեպքում կարող է ռազմական դրություն հայտարարվել

«Հայաստանը չի բացառել և չի բացառում, որ կգնա այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի կամ Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման գործիքները բավարար չեն իրավիճակի լուծման համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ նախագահն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: