Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր` մայիսի 26–ին, ժամանել է Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Նա իրանցի գործընկերոջ հետ խոսել է Հայաստանի սահմաններին` մասնավորապես, Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին, նշել, որ գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։
Իրանի ԱԳ նախարարն արդեն հանդիպել է նաև ՀՀ վարչապետի հետ, նշել, որ ռազմավարական երկխոսություն է ունեցել Հայաստանի գործընկերների հետ և առաջին իսկ պատեհ առիթով իրենց ներկայացուցիչը` բանակցողը կգա Հայաստան ու կշարունակի այդ երկխոսությունը։
Զարիֆի այցի շարունակվում է։
Հիշեցնենք` Իրանի արտգործնախարարը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։
ԱԺ հատուկ ու արտահերթ նիստերից մինչև Սյունիք ու փշալարված Թաղավարդ. շաբաթը` լուսանկարներով