ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մեկնարկեց Ջավադ Զարիֆի այցը: Իրանի արտգործնախարարն արդեն Հայաստանում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ժամանել է Հայաստան
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը դիմավորեց Իրանի ԱԳ նախարարին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Զարիֆը վերջին անգամ Հայաստան էր այցելել այս տարվա հունվարին, իսկ այս անգամ Հայաստան այցելելուց առաջ երեկ` մայիսի 25–ին, եղել է Ադրբեջանում։