Հայ քրեական հեղինակություններին Ուկրաինայից Հայաստան են արտաքսել

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 668 քրեական հեղինակությունների՝ ինչպես «յուրայինների» , այնպես էլ օտարերկրացիների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի -Sputnik. Ուկրաինան արտաքսել է  օտարերկրյա 10 քրեական հեղինակությունների՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների։ Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով ուկրաինական ազգային անվտանգության մամուլի ծառայությանը։

4 «օրենքով գողի» ազատություն է տրվել` ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար

Նշվում է, որ տվյալ քաղաքացիներն ավելի վաղ պատժամիջոցների տակ են ընկել։ Նրանց արգելված է մուտք գործել Ուկրաինայի տարածք:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը պատժամիջոցներ է սահմանել 668 քրեական հեղինակությունների  հանդեպ:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 21-ին կարգադրել է կիրառել  ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։

Արդեն 27 «հեղինակությունների» համար չեղյալ են հայտարարվել երկրում բնակվելու թույլտվության փաստաթղթերը։

«Օրենքով գողի» են ձերբակալել. «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿ–ներում «զոն նայողներ» են եղել

Հայաստանի և Վրաստանի 10 քաղաքացիների արտաքսել են իրենց հայրենիք։ Ոստիկանությունից հայտնել են, որ նշված քաղաքացիները կապ են ունեցել հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ ոչ միայն իրենց հայրենիքում, այլև հենց Ուկրաինայում: