Զինծառայողն ինքն է իր գլխին կրակահերթ արձակել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից. ՔԿ

20 տարեկան զինծառայող Մհեր Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է նրա մահը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանի մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից 31-ամյա զինծառայող է զոհվել

Նախաքննության ձեռք բերած տվյալներով` դեպքը տեղի է ունեցել այսօր` մայիսի 25-ին, ժամը 12:55-ի սահմաններում, զորամասի զինանոցում։ Զինծառայողն ինքն իրեն գլխի շրջանին կրակահերթ է արձակել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից։

Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է նրա մահը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Հիշեցնենք` զինծառայողի մահվան մասին այսօր հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ զորամասում հայտնաբերվել է շարքային Մհեր Հովհաննիսյանի դին (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ)` գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Զինվորն ինքնասպանություն էր գործել հենց շարահրապարակում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում