Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից 31-ամյա զինծառայող է զոհվել

Военная каска
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Թշնամին որքան ուզենա, այնքան կտանք, միայն թե խաղաղություն լինի՞». Մհեր Հակոբյան
Թշնամին որքան ուզենա, այնքան կտանք, միայն թե խաղաղություն լինի՞

«Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)»,–ասված է հայտարարության մեջ։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Ինչպես արդեն հայտնել էինք, մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում. հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։