Թշնամին որքան ուզենա, այնքան կտանք, միայն թե խաղաղություն լինի՞

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը իրավական տեսանկյունից չի կարող հավակնել ՀՀ տարածքի որևէ մասի, քանի որ դեռևս 1990-ականներին հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդի կարգավիճակից։
Sputnik

Մհեր Հակոբյանը կարծում է, որ այս պահին իրավիճակը հեռու է իրավական հարթությունից և ավելի շատ ռազմաքաղաքական հարթակում է, հետևաբար ամեն ինչ որոշվում է ուժի ցուցադրման սկզբունքով։

«Մոռանալով Արցախի մասին՝ մենք փակվել ենք ինքներս մեր մեջ և ասում ենք՝ թշնամին որքան ուզենա, այնքան կտանք, միայն թե խաղաղություն լինի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վերլուծաբանը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունը ստել է պատերազմի ժամանակ, ստում է նաև հիմա։

Հակոբյանի խոսքով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 2020-ի պատերազմի ժամանակ ինքը 25-30 հազար զինվոր է փրկել շրջափակումից՝ ստորագրելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում, քանի որ մարտական գործողություններին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։

Զրույցի մանրամասները` տեսանյութում։