Լարսի մի հատվածը 3 օր շարունակ փակ կլինի բեռնատարների համար

Այս ճանապարհը ներկայումս ցամաքային միակ ճանապարհն է, որը Ռուսաստանի կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Մցխեթա-Ստեփանծմինդա - Լարս միջազգային ավտոճանապարհի  Մլեթա - Գուդաուրի 14  կիլոմետրանոց հատվածը, որը Վրաստանից դեպի ՌԴ 1 տանում է, 3 օր շարունակ ցերեկային ժամերին փակ է բեռնատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը  հաղորդում է Վրաստանի Ենթակառուցվածքների զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը:

Վրաստանում պարետային ժամը կրճատվեց

«Մլետա - Գուդաուրի ճանապարհահատվածում, վերանորոգման աշխատանքների իրականացման պատճառով, կցորդիչներով և կիսակցորդներով ավտոտրանսպորտի երթևեկությունn արգելվում է 2021 թվականի մայիսի 25-ի, 26-ի և 27-ի ժամը 09:00 - ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մնացած տրանսպորտային միջոցների համար բաց է>, - ասված է հաղորդագրության մեջ:

Այս ռեժիմով տեղափոխումն իրականացվում է պարեկային ոստիկանության հսկողության ներքո:

Այս ճանապարհը ներկայումս ցամաքային միակ ճանապարհն է, որը Ռուսաստանի կապում է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: