Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա, 5-6 աստիճան կցրտի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 27-29-ի՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Բյուջեից 7 մլն դրամ է հատկացվել ընտրությունների դիտորդ պատվիրակությունների համար

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա, 5-6 աստիճան կցրտի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ևս մայիսի 25-26-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը զգալի աճել է

Մայրաքաղաքում մայիսի 25–ի գիշերը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +26...+28 աստիճան։