ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Ամենակարևորը սննդի ընդունման տեսանկյունից համարվում է նախաճաշը։ Sputnik ռադիոկայանի հետ զրույցում բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ– սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին ասել է՝ որ ժամին է ավելի ճիշտ նախաճաշել։
Նա ասել է, որ նախաճաշի լավագույն ժամանակը արթնանալուց հետո առաջին մեկուկես ժամն է:
«Ավանդաբար համարվում է, որ հարկավոր է նախաճաշել արթնանալուց հետո մեկուկես ժամվա ընթացքում։ Մի քանի րոպեի, նույնիսկ կես ժամի տարբերությունն առանձնապես դեր չի խաղում։ Նախաճաշը պետք է ձեզ էներգիա տա շարժման, ուղեղի գործունեության ու քնից հետո առույգանալու համար։ Դրա համար նախատեսված է ոչ միայն ցնցուղը, այլև նախաճաշը։ Անկողնում թեթև նախաճաշի մեջ նույնպես ոչ մի վատ բան չկա, եթե դա կուշտ նախաճաշ չէ ՝ առաջին, երկրորդ, երրորդ ուտեստներով ու դեսերտով», - ասել է Անդրեյ Բոբրովսկին։
Բժիշկը նաև նշել է, որ նախաճաշի բացակայությունը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար:
Սննդաբանը նշել է այն մթերքները, որոնք քայքայում են օրգանիզմը
«Ավելորդ քաշ ունեցող մարդկանց 30-40% -ը սննդային վարքի խանգարում ունեն։ Դա արտահայտվում է գիշերային կամ երեկոյան շատակերությամբ։ Դրա հիմնական ախտանիշներից է առավոտյան ախորժակի բացակայությունը։ Հետևաբար, եթե մարդն ավելորդ քաշ ունի ու առավոտյան չի ուզում ուտել, իսկ երեկոյան կամ գիշերը ուտում է, միանշանակ պետք է առավոտյան թեկուզ չուզենալով, հաց ուտի: Այլապես նախաճաշի բացակայությունը հղի է երեկոյան ու գիշերային գերսնման ախտանիշների ուժեղացմամբ», - նախազգուշացրել է սննդաբանը:
Սակայն ավելորդ քաշի բացակայության դեպքում կարելի է չնախաճաշել։
Ըմպելիք, որը կօգնի սննդի չարաշահման դեպքում. սննդաբանը բաղադրատոմս է ներկայացրել