Շիրակի մարզում DAF-ը վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների. 28 ոչխար սատկել են

Գյումրի-Արմավիր ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով ոչխարների մի մասը սատկել է, մի մասն էլ` վնասվածքներ ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Այսօր` մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 07։20-ի սահմանում DAF մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ-ին վրաերթի է ենթարկել ոչխարների ու գառների հոտին։

Արավուս գյուղ են վերադարձվել թշնամու ձեռքն անցած 37 անասուն. 5-ի համար բանակցում են

Ըստ կայքի` 28 ոչխար տեղում սատկել են, մի քանիսն էլ վնասվածքներ են ստացել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները։

Խոշոր ավտովթար Արմավիրում. Դալարիկի քահանան տեղափոխվել է հիվանդանոց

Տեղում են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և տուժած քաղաքացու ինքնությունը։

Քամու վնասները քիչ էին՝ հիմա էլ անձրևը. ԱԻՆ-ը ներկայացնում է իրավիճակը Երևանում