Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է

Ըստ շրջակա միջավայրի նախարարության` Սևանա լճի ներկայիս մակարդակը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Սևանա լճի մակարդակը մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.87 մետր։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը` ֆեյսբուքյան իր էջում։

Ինչո՞ւ է բարձրանում Սևանի մակարդակը, և ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարության հետևում

«Անցյալ տարվա մայիսի 23-ի դրությամբ նույն օրվա մակարդակից բարձր է 13 սանտիմետրով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սանտիմետրով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 18–ի կառավարության նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, որ այս տարվա կանխատեսումով` վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ ենք ունենալու` Սևանի մակարդակը կհասնի 1901 մետրի։