Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

Ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում. հայտնաբերվել են արնանման հետքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. Երևանում կրակոցներ են հնչել. ժամը 18:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. գրում է Shamshayn.com–ը։

«Երկու օր թոռս քնապարկում է քնել` մյուսներից հեռու». նոր մանրամասներ կորած զինվորի մասին

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, որը վնասվածք է ստացել որովայնի ձախ հատվածում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:  Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց  է տեղափոխվել Նորք-Մարաշ 6-րդ փողոցից, նա 61-ամյա  Լավրենտ Առուշանյանն է:

Ոստիկանները դեպքի վայրի զննություն են կատարում. հայտնաբերվել են արնանման հետքեր:

Նախաքննություն է ընթանում։