«ՀԱՊԿ-ը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր». Հարությունյանը խոսել է Զասի հետ

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Սյունիքում ստեղծված խնդրի հանգուցալուծման հարցում կարևորում է ՀԱՊԿ ակտիվ դերակատարությունը։ Հարությունյանն այդ մասին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հեռախոսազրույցում, տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից։

ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինվորականներին հնարավոր է հետ շպրտել. Առուշանյանն ասաց` ինչպես

«Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական սադրանքի արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և վերջին օրերի զարգացումները։ ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ոտնձգությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և կառույցը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ խնդիրը խաղաղ հանգուցալուծելու համար։

«Միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ–ն չի քննարկելու. Մհեր Գրիգորյանը` իրանցի նախարարին

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանների առնչությամբ հայտարարել էր` պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։