«Բաքսյոր Վաղոն» հիվանդանոցում մահացել է

Հրազենային վնասվածքներ ստացած 24-ամյա երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Նար-Դոսի փողոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 23-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Բազեյանը` «Բաքսյոր Վաղոն»։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Նա հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 13-ին Նար-Դոսի փողոցում Երևանի բնակիչ, 34-ամյա Նարեկ Սամսոնյանի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոց արձակելու հետևանքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 13-ին՝ ժամը 19:35-ին, ոստիկանության Կենտրոնական բաժինը «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Նար-Դոսի փողոցից պարանոցի ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի 23-ամյա մի բնակիչ։ Պարզվել էր, որ 23-ամյա տղային կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է 33-ամյա Նարեկ Ս.–ն։

Մայիսի 17-ին հայտնի դարձավ, որ «Բաքսյոր Վաղոյին» կրակած անձը ոստիկանություն է ներկայացել։

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է