ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) կարող է մինչև հունիսի վերջ գրանցել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Մալթայի արտաքին ու եվրոպական գործերի նախարար Էվարիստ Բարտոլոն։
Մասնավորապես նա ասել է. «Որքան գիտեմ՝ դա տեղի կունենա այս կամ հաջորդ ամիս։ Մենք միշտ ասել ենք, որ եթե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ու ապացուցողական բազան տրամադրվեն, EMA-ի կողմից որևէ խնդիր չկա: Որքան ինձ հայտնի է, գործընթացը ընթացքի մեջ է»։
Ավելի վաղ EMA-ում հայտնել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատման հնարավոր ժամկետների մասին: EMA-ն ավարտվել է ռուսական պատվաստանյութի փորձաքննության առաջին փուլն ապրիլի վերջին:
«Սպուտնիկ V»-ն գրանցված է ավելի քան 3,2 միլիարդ բնակչություն ունեցող 64 երկրներում։ Պետական կարգավորիչների կողմից ստացված հավանությունների քանակով «Սպուտնիկ V» -ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Հայաստանում փոփոխություն է կատարվել «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու կարգում