ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ Հռոմի «Ռոմայում»: Տեղեկությունը հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ինչպես նշում է պարբերականը, Մխիթարյանը Ժոզե Մոուրինյոյին համոզել է, որ բոլոր հիմքերը կան իր մարզական կարիերան «Ռոմայում» շարունակելու համար:
Պորտուգալացի մասնագետը, ով այս տարվա ամռանը կգլխավորի «գայլերին», հավանություն է տվել այդ մտքին։
Պարբերականի տեղեկություններով՝ նոր պայմանագիրը կքննարկվի առաջիկայում նախատեսվող հանդիպման ժամանակ։
Հայ ֆուտբոլիստը իտալական «Ռոմայի» հետ պաշտոնապես պայմանագիր է կնքել 2020 թվականի օգոստոսին։ Պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը։ Մխիթարյանն այն դեռ չի երկարաձգել։
Հենրիխ Մխիթարյանն ուզում է խոսել Ժոզե Մոուրինյոյի հետ մինչև որոշում կայացնելը
Ավելի վաղ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»՝ պորտուգալացի սկանդալային մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված հարաբերությունների պատճառով։