Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, լեգենդար ֆուտբոլիստ Իեռոն Հայաստանում է

Президент ФФА Армен Меликбекян и бывший капитан сборной Испании и мадридского Реала Фернандо Иеро в языческом храме Гарни
Լեգենդար ֆոիտբոլիստը համարվում է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկուներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, լեգենդար Ֆերնանդո Իեռոն: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Главный тренер ФК Пюник Егише Меликян на матче армянской премьер-лиги Vbet между командами Арарат-Армения - Пюник (21 февраля 2021). Ереван
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ծեծել է ռուս ֆուտբոլիստին. ԶԼՄ

«Առաջիկա օրերին հանրահայտ իսպանացին դասախոսությամբ հանդես կգա Երևանում կայանալիք ֆուտբոլային մարզչական համաժողովի ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իսպանիայի հավաքականի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներն անցկացրած ֆուտբոլիստների թվում Իեռոն ռմբարկուների շարքում զբաղեցնում է չորրորդ տեղը (29 գոլ) եւ 10-րդ տեղը (89 խաղ):

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Իեռոն սկսել է զբաղվել մարզչական և ֆուտբոլային մենեջերի գործունեությամբ։