Կոնգոյում ժայթքած հրաբխի պատճառով մոտ 5 հազար մարդ փախել է Ռուանդա

Հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող Գոմայի արվարձանները նյութական խոշոր վնասներ են կրել։
Sputnik

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Գոմա քաղաքի ավելի քան 5 հազար բնակիչներ փախել են Նյիրագոնգո հրաբխի հզոր ժայթքման պատճառով հարևան Ռուանդա: Տեղեկությունն հայտնում է տեղի Actualite լրատվական հարթակը։

«Իսլանդացիները վախենում են միայն հայ ֆուտբոլիստներից». վոլեյբոլ՝ ժայթքող հրաբխի ֆոնին

էլեկտրոնային պարբերականը նշում է, որ մարդիկ փրկվել են հրաբուխի լավայի հոսքից։ Նշվում է նաև, որ զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռ չկան: Իշխանությունը գործարկել է քաղաքի այն շրջանների բնակիչներին տարհանելու ծրագիրը, որոնց սպառնում են լավայի հոսքերը: Հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող Գոմայի արվարձանները նյութական խոշոր վնասներ են կրել։

Մասնագետները նշում են, որ լավայի շարժման ուղղությունը նման է այն ուղղությանը, որը եղել է 2002 թվականի ժայթքման ժամանակ, երբ այն լցվել է Գոմայի գրեթե ողջ արևելյան մասը, ներառյալ օդանավակայանի թռիչքուղին: Այդ ժամանակ քաղաքում ավելի քան 100 մարդ էր զոհվել։ Գոմայի բնակչությունը 1,5 մլն մարդ է։

ԿԴՀ-ի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին անցած գիշեր հայտարարել է, որ ընդհատում է իր այցը Եվրոպա և շտապ հայրենիք է վերադառնում։