Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Պողոսյանը ուժերը չափեց Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Հաղթանակից հետո նա եռագույնը վեր պարզած պտտվեց գորգի շուրջը։
Ըմբիշ Սամվել Գրիգորյանը նույնպես շատ գրագետ հաղթանակ տարավ և դարձավ բրոնզե մեդալակիր։
Գևորգ Թադևոսյանը ևս բրոնզ նվաճեց։
«Ռոման» չի ուզում բաց թողնել Մխիթարյանին և բանակցություններ է վարում Մոուրինյոյի հետ. ԶԼՄ
Հիշեցնենք` այսօր Մալխաս Ամոյանն էլ 7:0 հաշվով ջախջախել էր ադրբեջանցի մարզիկին։