Նուբար Աֆեյանը միլիարդատեր Է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ

Նոր միլիարդատերերի թվում են ամերիկյան «Moderna» ընկերության չորս ներկայացուցիչներն ու Չինաստանի «CanSino Biologics»- ի երեք համահիմնադիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. «Moderna» ընկերության համահիմնադիր, հայազգի գործարար Նուբար Աֆեյանը կորոնավիրուսի պատվաստանյութերի արտադրության արդյունքում միլիարդատեր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանը շանս ունի». Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ճգնաժամից դուրս գալու իր ծրագիրը

Աֆեյանը դարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վաճառքից ստացած շահույթի շնորհիվ միլիարդատեր դարձած աշխարհի 9 միլիարդատերերից մեկը։

Նրանից բացի, նոր միլիարդատերերի թվում են ամերիկյան «Moderna»–ի ևս 3 ներկայացուցիչ՝ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը, ներդրողներ Թիմոթի Սպրինգերը և Ռոբերտ Լանգերը։

Ցուցակում ներառված են նաև «Pfizer» պատվաստանյութն արտադրող «BioNTech» ընկերության ղեկավար Ուգուր Շահինը, իսպանական դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Ռավի Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական «CanSino Biologics» ընկերության երեք համահիմնադիրները:

Նախկինում «Moderna»-ն ճանաչվել էր կորոնավիրուսի դեմ լավագույն պատվաստանյութը աշխարհում:

Նշենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում նաև ամերիկյան «Moderna»-ի հետ: