Մեկ այլ կորոնավիրուս․ այս անգամ տարածման «կասկածյալները» շներն են

Մալայզիայում թոքաբորբով հիվանդներին հետազոտելու արդյունքում գիտնականները կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը, նախնական գնահատականներով, մարդու համար այնքան էլ վտանգավոր չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Ամերիկացի և մալայզիացի գիտնականները հայտնել են կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակի հայտնաբերման մասին, որը, նրանց կարծիքով, շներից է փոխանցվում մարդուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սառցե աղետն անխուսափելի է. գիտնականներ

2018 թվականին գիտնականները վերլուծել են Մալայզիայում թոքաբորբից բուժվող ավելի քան 300 հիվանդների քթից վերցրած քսուքները։ Նրանցից ութի մոտ, որոնցից յոթը երեխաներ են, հայտնաբերվել է նախկինում չբացահայտված կորոնավիրուս, որը գիտնականները անվանել են CCoV-HuPn-2018:

Զուգընկեր գտնելու շատ հեշտ տարբերակ կա. գիտնականները հետաքրքիր մեթոդ են բացահայտել

Գիտնականները հետազոտություն են հրապարակել` հայտնելով, որ CCoV-HuPn-2018 կորոնավիրուսով (որով նախկինում միայն շներն էին վարակվում) հիմա արդեն մարդիկ էլ են վարակվում: Առայժմ հայտնի չէ` վարակը մարդուց մարդու փոխանցվում է թե ոչ, և ինչպես կարող է մարդու դիմադրողականությունը հաղթահարել այն։

«Հիմա մենք նոր համավարակի պատճառ չենք տեսնում, բայց չեմ կարող բացառել, որ այն ապագայում ինչ-որ պահի կարող է անհանգստություն առաջացնել»,-հայտարարել է Անաստասիա Վլասովան՝ ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներից մեկը Օհայո նահանգի hամալսարանից։

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ կորոնավիրուսով վարակված շների մոտ աղեստամոքսային համակարգի խնդիրներ են հայտնաբերվել։ Մարդկանց դեպքում այդպիսի ախտանշաններ չեն եղել, բայց նկատվել են շնչառական հիվանդությունների ժամանակ առաջացող ախտանիշներ։ Ընդ որում` բոլոր ութ հիվանդները, որոնց մոտ հայտնաբերել են այդ կորոնավիրուսը, բուժվել և հիվանդանոցից դուրս են գրվել 4-6 օր հետո:

Վլասովան նշել է նաև, որ այս պահին անհասկանալի է, թե որքան է տարածված այդ վարակը։

Եթե համաճարակաբանական հետազոտությունները հաստատվեն, սա կլինի արդեն ութերորդ կորոնավիրուսը, որը կարող է հիվանդություններ առաջացնել մարդկանց մոտ։

Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց