Հայաստանի որոշ շրջաններում հնարավոր է կարկուտ. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

«Մնա». Էրիկ Կարապետյանը ներկայացրել է Շառլ Ազնավուրի երգի հայերեն տարբերակը

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին՝ հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին, 25-26-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Պուտին. «Դիտարկվում է «Սպուտնիկ-V»–ի արտադրության հնարավորությունը ՀՀ–ում և Ղրղզստանում»

Մայրաքաղաքում մայիսի 22–ի գիշերը կլինի 17-19, իսկ ցերեկային ժամերին 34–36 աստիճան տաքություն։