ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման նոր հնարավորությունները, որոնք բացվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրագործման համատեքստում, քննարկել են Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Տեղեկությունը հայտնում է սենատորի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող քննարկումներին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բացի այդ, ՌԴ-ի և Վրաստանի ներկայացուցիչները ողջունել են 2021 թվականի հունվարի 28-ին կայացած աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ կապված Վերին Լարս-Կազբեկ միջպետական ավտոմոբիլային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքի արդիականացման հետ:
«Պայմանավորվել են շարունակել Ռազմական–վրացական ճանապարհով տրանսպորտային հաղորդակցության բարելավման հետագա քայլերի համակարգումը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին, խոսել են նաև ապաշրջափակումից
Կողմերը փոխըմբռնման են հասել 2011 թվականի նոյեմբերի 9-ի մաքսային վարչարարության մեխանիզմի և ապրանքների առևտրի մոնիտորինգի մասին ռուս-վրացական միջկառավարական համաձայնագրի գործնական իրականացման ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտության հարցում։
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար