Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` վտանգի բարձրագույն աստիճանում մենք շարունակում ենք ներքին տարատեսակ խաղերը, բեմադրության նմանվող գործընթացները` տուրք տալով նեղ անձնական կամ խմբակային շահերին, չգիտակցելով, որ պետականությանը սպառնացող վտանգը վերաբերում է բոլորին։
Ըստ նրա` պետականության կորուստը ջրհեղեղի նման է, որից ոչ ոք չի փրկվելու, հետևաբար, ներքաղաքական «խաղերը» նպաստում են աղետալի իրավիճակի խորացմանը։
«Ցավով եմ արձանագրում, որ կործանված շատ պետությունների պարագայում կործանումից հինգ րոպե առաջ մոտավորապես այսպիսի իրավիճակ էր, այդպես էր Անիում 1045 թվականին, այդպես էր Կոնստանդնուպոլսում 1453 թվականին։ Մենք պետք է այս ընթացքը կասեցնենք։ Այնպես չէ, որ մենք երկար ժամանակ պետականություն չենք ունեցել և այդ պատճառով ունենք այսպիսի մտածողություն, այլ ճիշտ հակառակը` ասպիսին է մեր մտածողությունը, դրա համար էլ երկար ժամանակ պետականություն չենք ունեցել»,– նշեց թուրքագետը։
«Ահա փաստաթուղթը, որի մասին գրել էի». Միքայել Մինասյանը լուսանկար է հրապարակել
Մելքոնյանի համոզմամբ` կա մի գաղափար, որից վեհ ու բարձր ոչինչ չկա. դա պետականությունն է` հայրենիքը, մինչդեռ մեր հասարակության ներսում կա մի շերտ, որի մոտ նշված գաղափարն իսպառ բացակայում է կամ շատ խարխուլ է, ինչն էլ բնականաբար տգիտության կամ շատ ցածր կրթական ցենզի արդյունք է։
Ըստ թուրքագետի` պատմության ընթացքում մենք բազմիցս ընկել ենք միևնույն փոսը, ուստի այս բացասական ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ են կտրուկ քայլեր, և ամենակարևոր հանգամանքն այն է, որ պետականությունը չպետք է վստահել հասարակության չգիտակցված հատվածին, նեղ անձնական, տարատեսակ շահեր հետապնդող շրջանակներին։
Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին