Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը շուտով կվերագործարկվի. քաղաքապետարան

Ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը։
Sputnik

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը, տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

«Աչքի համար ոչ այդքան տեսանելի ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը:

Եվս մի քանի օր, ու Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կսկսի գործել»,-նշված է հաղորդագրության մեջ: