ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է միմյանց աջակցեն գյուղմթերքի և այլ ապրանքների արտահանման հարցում։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այդ մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով։
Ղազախստան նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է լոգիստիկ մեծածախ-բաշխման կենտրոններ ստեղծեն, որոնք կկարողանան անհրաժեշտ ապրանքները ժամանակին մատակարարել միության ներսում, ինչպես նաև կարագացնեն ապրանքների արտահանումը երրորդ երկրներ:
Ինչպես ավելացնել բերքը. կառավարության ծրագրերն ու միջանկյալ արդյունքները
Այդ համատեքստում Տոկաևը նշեց, որ Ղազախստանն ու Ուզբեկստանը նախատեսում են նման կենտրոնի համատեղ շինարարություն սկսել Արևմտյան Եվրոպա–Արևմտյան Չինաստան ճանապարհին։ Այդ երթուղուց կարող են օգտվել նաև ԵԱՏՄ մյուս երկրները։
Ղազախստանի ղեկավարի խոսքով` Եվրոպայի և Ասիայի միջև հաղորդակցության ծովային ուղիները, հատկապես ապրիլին Սուեզի ջրանցքում տեղի ունեցած միջադեպից հետո, ցույց են տվել, որ ռիսկային են։
«ԵԱՏՄ երկրները պետք է ամբողջությամբ իրականացնեն իրենց տարանցիկ ներուժը։ Կրկին առաջարկում եմ կարգավորել տրանսպորտային զարկերակների անդրսահմանային հատվածների արդիականացման աշխատանքը»,-ասաց Տոկաևը։
Վերջին 5 տարիների ընթացքում ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 23 տոկոսով, իսկ 2020 թ․-ին այն կազմել է 55 մլրդ դոլար։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ․-ի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: