Արա Այվազյանը պատրաստվում է հրաժարական տալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր այսօրվա անդրադարձել է աղմուկ հանած փաստաթղթին և ԱԳՆ–ում ստեղծված իրավիճակին։ Թերթին հայտնի է դարձել, թե ովքեր են տեղյակ եղել փաստաթղթի բանակցություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի– Sputnik. «Հրապարակը» թերթի տվյալներով` ՀՀ ԱԳՆ-ում շատ լարված իրավիճակ է՝ բոլորը վրդովված են Նիկոլ Փաշինյանի պահվածքից։ Եվ նախարարի պաշտոնակատարն ու փոխնախարարները մտածում են հրաժարական տալու մասին։

Թերթի աղբյուրն ասել է, որ Արա Այվազյանը Դուշանբեում հրաժեշտ է տվել իր պաշտոնակիցներին՝ ասելով, որ Երևան հասնելուն պես հրաժարականի դիմում է գրելու։

Ալիևը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի համար ՀՀ-ն պետք է քաղաքական կամք ցուցաբերի

Նա Դուշանբեում է տեղեկացել նոր փաստաթղթի գոյության մասին և այնտեղից հետևել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։ Երեկ նրա տեղակալ Ավետ Ադոնցը Գորիսում հատուկ շեշտեց, որ ԱԳՆ-ն տեղյակ չի եղել այդ փաստաթղթից՝ իրենք մամուլից են տեղեկացել։ 

«Իշխանությունը փորձում է կանխել դա, և կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի ռևերանսները, թե ԱԳ նախարարը դիվանագիտական լուրջ աշխատանք է տանում, և ինքը գոհ է այդ աշխատանքից հրաժարականը կանխելուն էր ուղղված»,-գրում է թերթը։

Նշենք, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ից մասնակցում էր Դուշանբեում տեղի ունեցող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

«Հրապարակի» տվյալներով` սկանդալային փաստաթղթի շուրջ Նիկոլ Փաշինյանը միայնակ է բանակցել` առանց դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցության։

«Գաղտնի է պահել նաև թիմից, բացառությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի»,–գրում է թերթը։

Մինչև նոր փաստաթղթի քննարկումները ադրբեջանցիները պետք է լքեն ՀՀ տարածքը. Արմեն Գրիգորյան

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՀՀ տարածքային ամբողջականությունը ՄԱԿ–ի կողմից ճանաչվել է դեռ 1992–ին. Մելոյան

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։