Ընդդիմադիրները փակել են Բաղրամյան պողոտան. նրանք ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանին

Задержания участников акции протеста на проспекте Баграмяна
Շարժման մասնակիցները ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետև երթով գնացին դեպի ԱԺ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «5165» ազգային կազմակերպության անդամներն ու աջակիցները փակել են Բաղրամյան պողոտան ու Դեմիրճյանը փողոցը, որպեսզի արգելեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու պատգամավորների ճանապարհը և ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը։

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, Ազգային ժողովի դարպասները փակ են ու ակցիայի մասնակիցները չեն կարող մտնել շենքի բակ։

«Կառավարությունում չէ այն մարդը, որ հանձնում է Հայաստանը։ Նա Ազգային ժողովում է, եկեք այստեղ։ Մենք հավաքվելու ենք ամեն օր։ Մենք դառնալու ենք հեղեղ, պայքարելու ենք այնքան, մինչև Հայաստանը մաքրվի ներքին դավաճանից», - նշեց շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։

Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ կազմավորվում է Հայաստանի պաշտպանության կոմիտե, որում ներգրավվելու են կամավորները և կամավորական ջոկատների հրամանատարները։ Կոմիտեի նպատակն է հասկանալ, թե երկիրը պաշտպանող որքան մարդ կա։

Նշենք, որ այսօր` ժամը 17։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հանրահավաք մեկնարկեց։

И.о премьер-министра Никол Пашинян на заседании Парламента (10 мая 2021). Еревaн
Ո՞րն է նոր փաստաթղթի ամենակարևոր դրույթը. Փաշինյանը մանրամասներ հայտնեց

Պատճառը աղմուկ հանած փաստաթուղթն է, որը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել ադրբեջանական և ռուսական կողմերի հետ։

Հանրահավաքի կազմակերպիչները պաշտպանության նախարարությունից և գլխավոր շտաբից պահանջում էին կատարել երկրի պաշտպանության սահմանադրական պարտականությունները` ամրապնդել դիրքերը Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով, ինչպես նաև դադարեցնել ապատեղեկատվություն տարածելն ու հանրությանը ասել բացառապես ճշմարտությունը։

Ակցիային մասնակցում են հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ:

Ցուցարարները հայտարարեցին, որ եկել է բեկումնային պահը և անհրաժեշտ է անցնել վճռական գործողությունների։ Նրանք քայլերթով հասան ԱԺ, որտեղ արտահերթ նիստ է կազմակերպվել։

Հիշեցնենք` Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներ այցելելուց

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։