Որն է արտահերթ ընտրություններում հիմնական վտանգն ըստ Դունամալյանի

Քաղաքագետ Նորայր Դունամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է գալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին և այդ համատեքստում` մասնակից ուժերի կոնֆիգուրացիային ու հնարավորություններին։  
Sputnik

Նորայր Դունամալյանի դիտարկմամբ` արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները շարունակում են հետապնդել մեր հասարակությանը, դրանք հանգեցրին նաև արտահերթ ընտրությունների ու ստիպեցին ՀՀ նախկին նախագահներին ու տարբեր քաղաքական ուժերին որոշ չափով ազդել ներքաղաքական գործընթացների վրա` կասեցնելով պետականության հետագա գահավիժումը։

Սերժ Սարգսյանը գործի է անցել. «Պատիվ ունեմ»–ի ցուցակում հայտնվել են «օտար» կանայք

«Ճիշտ է, իրավիճակը բավականին լարված է, բայց չեմ կարծում, որ ընտրությունները կչեղարկվեն ինչ–ինչ պատճառներով, քանզի ընտրությունների տապալումը չի բխում հենց իշխանության շահերից, որովհետև նրա վարկանիշն օրեցօր ընկնում է, ու եթե հիմա կա գոնե հարցն ընտրությունների միջոցով լուծելու հնարավորություն, ապա մեկ տարի սպասելու պարագայում իշխանությունը կանցնի ոչ թե ընտրությունների, այլ բոլորովին ուրիշ զարգացումների միջով»,– նշեց քաղաքագետը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե աշխարհաքաղաքական կենտրոնները կարո՞ղ են ազդել հայաստանյան ընտրությունների վրա, Դունամալյանն ընդգծեց, որ այդ ազդեցությունը կլինի անուղղակի ձևով, իսկ եթե Հայաստանի ինքնիշխանությունը շարունակի գահավիժել, արտաքին ուժերը կարող են դառնալ հիմնական գործոն, առավել ևս, որ պատերազմից հետո ձևավորված կոնֆիգուրացիան այդ ուժերին տվեց Հայաստանի վրա ազդելու բավականին շատ լծակներ։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 20–ին։ 

«Ուզում են «Հայաստան» դաշինքում աշխատանքս խափանել». Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց