Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ

Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի -Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մայիսի 19-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Մայիսի 19-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի խնդիրների կատարման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնում է նախարարությունը:

Մայիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ու Հայաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանում տիրող իրավիճակի ու Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության հարցերը:

Լավրովն ու Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը. Պետդեպ

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են