Կառավարությունը հարկատուներին դեռ 4 մլրդ 549 մլն դրամի պարտք ունի

Գործադրի նիստում ընդունված որոշումն ուղղված է հենց այդ պարտավորության կատարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ գործարարները մինչև 2018թ–ը վճարած իրենց հարկային գերավճարները կստանան պարզեցված կարգով։ Կառավարության որոշման նախագիծն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Կապիտալիստները և պացիենտները». ինչպես է Հայաստանի ֆիննախն ավելացնելու հարկերը

Որոշման արդյունքում 35 935 հարկատուներ հետ կստանան իրենց ավել վճարած 4 մլրդ 549 մլն դրամի հարկերը։

Ընդ որում, նրանց շուրջ 89%-ին կամ 32 000–ին պետությունը մինչև 100 000 դրամ է պարտք, իսկ 35 հարկ վճարողների պարտքերը գերազանցում են 10 մլն դրամը։

«Այս որոշման արդյունքում հարկ վճարողները կորոշեն` այդ գումարով ցանկանում են մարե՞լ իրենց հարկային պարտավորությունները, թե՞ հետ ստանալ առձեռն գումարի տեսքով»,– նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի բանկերը պետք է հավելյալ հարկ վճարեն հակաճգնաժամային վարկերի համար. տնտեսագետ

Նշենք, որ գերավճարների վերադարձման քաղաքականությունը ՀՀ կառավարությունը սկսել է իրականացնել դեռ 2019թ–ից` 2 տարում մարելով մինչև 2018թ–ը` նախորդ կառավարության կուտակած 274 մլրդ դրամի պարտքը։

Բայց վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ դեռևս 4 մլրդ 549 մլն դրամի պարտք մնացել է չմարված։

Ընդունված որոշումն ուղղված է հենց այդ պարտավորության կատարմանը։

Էսօր չեք տեսնի մի բիզնեսմեն, որն ասի` հարկայինն իրենց «քերում է». Փաշինյան