ՀՀ ու ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

Երկու երկրների նախարարները նմանատիպ զրույց էին ունեցել մեկ օր առաջ՝ մայիսի 19-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։

Վաղարշակ Հարությունյանը սյունիքյան զարգացումները ներկայացրել է Ղազախստանի դեսպանին

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում ու Արցախում Ռուսաստանի խաղաղապահ անձնակազմի խնդիրների իրականացման շրջանում։

Երկու նախարարները նմանատիպ զրույց էին ունեցել մեկ օր առաջ՝ մայիսի 19-ին։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Գեղարքունիքում կրակոցներից հետո ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: