ՀՀ նախագահը բացարձակապես տեղյակ չէ փաստաթղթից. նախագահական

Արմեն Սարգսյանը համոզված է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աղմուկ հանած ենթադրյալ  փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ  ներգրավված չի եղել և չէ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Նա բացարձակապես տեղեկացված չէ  այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների  մասին»,–ասացին նախագահականից:

Եթե փաստաթուղթը «լավ բանի մասին է», ինչո՞ւ պետք է ժողովրդից թաքցնեին. Մարուքյանի առաջարկը

Հանրապետության նախագահը համոզված է,  որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նրա խոսքով` Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Անդրանիկ Քոչարյանը եթերից է իմացել աղմկահարույց փաստաթղթի մասին

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։