Գյումրիում սպանության մեջ մեղադրվող մորը 11 տարով ազատազրկելու միջնորդություն ներկայացվեց

Դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին Անի Մինասյանի խափանման միջոց ընդունված կալանավորումը թողնել ամփոփոխ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Այսօր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում դատախազ Արտյոմ Ավետիսյանը Գյումրիում սեփական երեխայի սպանության համար մեղադրվող մորը` 20 տարեկան Անի Մինասյանին, 11 տարով ազատազրկելու միջնորդություն ներկայացրեց։

«Անի Մինասյանը երեխայի նկատմամբ չի դրսևորել գորովանք, կարեկցանք, փորձել է իր խնդիրները լուծել երեխային սպանելով: ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով նախատեսվող արարքը համարվում է առանձնապես ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով: Անի Մինասյանի դեպքում պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները բացակայում են։ Վերջինս թե՛ նախաքննության, և թե՛ դատաքննության ընթացքում կատարվածի համար զղջալու գեթ մեկ նշույլ անգամ չի արտաբերել, իսկ որպես ծանրացնող հանգամանք կարելի է մատնանշել, որ վերջինս հանցանք է կատարել մանկահասակ երեխայի նկատմամբ, որը գտնվել է անպաշտպան և անօգնական վիճակում»,- իր խոսքում նշեց դատախազը։

Գյումրիում սպանության մեջ մեղադրվող մորը 11 տարով ազատազրկելու միջնորդություն ներկայացվեց

Նա դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Անի Մինասյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել), խափանման միջոց ընդունված կալանավորումը թողնել ամփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Պաշտպանական կողմը պաշտպանության համար ժամանակ խնդրեց։ Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 23-ին:

Գյումրիում սպանության մեջ մեղադրվող մորը 11 տարով ազատազրկելու միջնորդություն ներկայացվեց

Հիշեցնենք` 2019–ի օգոստոսի 31–ին Գյումրու Բուլվարային թաղամասի աղբանոցում մոտ 1 տարեկան երեխայի դի էր հայտնաբերվել։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիում բնակվող մի կին կպչուն ժապավենով կապել է իր՝ 2018-ի սեպտեմբերին ծնված դստեր ձեռքերն ու ոտքերը, բերանին կիսաշրջազգեստ փաթաթել, հետո երեխային տեղափոխել և դրել է փողոցում տեղակայված աղբարկղերից մեկի մեջ։

Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխան մահացել է մեխանիկական շնչահեղձությունից՝ սննդային զանգվածով շնչառական ուղիների փակման հետևանքով: